Logo Armenia
ՍկիզբԹողարկումներԽմբի մասինԵրաժշտությունՆկարներԲեռնումՀարց/պատասխանՖորումՀղումներ

Կայքի քարտեզ
Կայքի մասին
Պայմաններ


Հաճախակի տրվող հարցեր եւ դրանց պատասխանները

Հարցեր.

Ի՞նչ է նշանակում խմբի անվանումը
Ովքե՞ր են ընդգրկված Rammstein-ում
Ե՞րբ է խումբը հիմնվել

Ինչպե՞ս է կոչվում Rammstein-ի ոճը

Արդյո՞ք խմբի անդամները ֆաշիստ կամ նացիստ են

Rammstein-ի անդամները սատանիստնե՞ր են

Rammstein-ի անդամները համասեռամոլնե՞ր են (հոմոսեքսուալիստ)

Ճի՞շտ է, որ Թիլլ Լինդեմանը օլիմպիական չեմպիոն է

Ո՞ւմ աղջիկն է Կիռա Լի Լինդեմանը (Khira Li Lindemann)

Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Moskau» երգում

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Sonne» երգում

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Halleluja» երգում

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Engel» երգում
Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Spieluhr» երգում
Ի՞նչ են նշանակում «Spieluhr» երգում հնչող «Hoppe, hoppe Reiter» բառերը
Ինչո՞ւ «Links 2 3 4» երգում Թիլլը երգում է ոչ թե «zwei», այլ «zwo»
Ինչպե՞ս է թարգմանվում «Du hast» արտահայտությունըը

Ո՞ր երգերն ունեն տեսահոլովակներ

Ինչո՞ւ «Du riechst so gut» տեսահոլովակի երկու տարբերակ է թողարկվել

Ո՞վ է «Sonne» տեսահոլովակում խաղում Սպիտակաձյունիկի դերը

Ի՞նչ մեքենա է երեւում «Du hast» տեսահոլովակում
Ինչպե՞ս գտնել «Reise, Reise» ալբոմի թաքնված տրեկը
«Das alte Leid» երգի սկիզբն է «Auf der Bohle» թե՞ «Aus der Bohne»
Ինչո՞ւ Herzeleid CD-ի բուկլետում որոշ երգերի տեքստեր գրված են ֆրանսերենով

Արդյո՞ք ներկայումս խմբի բոլոր անդամները հանդես են գալիս միայն Rammstein-ում

 

Պատասխաններ.

Ի՞նչ է նշանակում խմբի անվանումը.
«Ramm»-ը (ռուս. «таран», անգլ. «ram»)
հին ժամանակներից հայտնի պատերազմական պարսպակործան մեքենա է, որին հայերեն ասում են «հոյ» կամ «խոյ» (աղբյուր` Բարսեղյան, «Ռուս-հայերեն բառարան»)։ Դա գերանի տեսք ունեցող մետաղական վերջնամասով զենք է, որն ամրացված է շարժական աշտարակի վրա (աղբյուր` ABBYY Lingvo 12 - Ru-Ru)։
«Stein» նշանակում է «քար»։

Թե ինչպես է «խոյ»-ը կապվում «քար»-ի հետ այլ հարց է։ Փաստորեն ունենք Rammstein=Ramm+Stein=խոյ+քար=Խոյաքար։ Բայց թե ինչ է նշանակում այդ բառը, դժվար է ասելը։

Մյուս կողմից, գոյություն ունի բայ` «rammen» (անգլ. «ramming»), որը նշանակում է տոփանել (ռուս. «трамбовка»), մեխել։ Ուշագրավ է նաեւ այն, որ այս բառն ունի նաեւ խոյահարելու իմաստ։ Հավանական է նաեւ, որ Rammstein=rammen+Stein=տոփանել (մեխել)+քար=տոփանման քար, այսինքն` քար, որով ինչ որ բան տոփանում կամ մեխում են։

 

Ովքե՞ր են ընդգրկված Rammstein-ում.
Till Lindemann (Թիլլ Լինդեման)-Վոկալ,
Richard Kruspe-Bernstein (Ռիխարդ Կրուսպե-Բեռնշտայն)-Կիթառ,
Paul Landers (Պաուլ Լանդերս)-Կիթառ,
Oliver Riedel (Օլիվեր Ռիդել)-Բաս կիթառ,
Christoph Doom Schneider (Քրստոֆ Դում Շնայդեր)-Հարվածային,
Chrisitian (Flake) Lorenz (Քրիստիան (Ֆլակե) Լորենց)-Ստեղնաշար։

 

Ե՞րբ է խումբը հիմնվել.
1994թ. հունվարին։

 

Ինչպե՞ս է կոչվում Rammstein-ի ոճը.
Իրենք՝ խմբի անդամներն այն անվանում են պարային մետալ (Tanz-Metall)։

Արդյո՞ք խմբի անդամները ֆաշիստ կամ նացիստ են.
Ո՛չ։ Նրանք ֆաշիստ չեն եւ երբեք ֆաշիստ չեն եղել։ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ԶԼՄ (զանգվածային լրատվական միջոց)-ները հորինել էին ծիծաղելի մեկնաբանություններ նրանց՝ նացիստ լինելու վերաբերյալ. «գլորվող» Ռ-Ռ-Ռ-երը, Հիտլերի խոսակցության ոճի ընդօրինակումը, «Herzeleid» առաջին ալբոմի կազմը, Stripped տեսահոլովակի մեջ «Օլիմպիա» ֆիլմից հատվածներ օգտագործելու փաստը, որը նկարահանել է Leni Riefenstahl-ը Հիտլերի պատվերով։ Բայց այն փաստը, որ նրանք գերմանացի են, երգում են գերմաներեն լեզվով, նվագում են ծանր երաժշտություն, նրանց ինքնաբերաբար չի դարձնում նացիստ եւ առավել եւս ֆաշիստ։

 

Rammstein-ի անդամները սատանիստնե՞ր են.
Ո՛չ։
Քրիստիան. Ես չեմ արդարացնում կրոնները, որոնք հիմնված են խիստ սահմանափակ արարքներին, ու մտածում եմ, որ կրոնական մոլեռանդությունը (ֆանատիզմը) ու հոգեւորականների գործերը վտանգավոր են։
Պաուլ. Ես ոչ մի կապ չունեմ կրոնի հետ եւ հավատում եմ միայն ինքս ինձ։

 

Rammstein-ի անդամները համասեռամոլնե՞ր են (հոմոսեքսուալիստ).
Ո՛չ։
Նրանց մեծ մասն ամուսնացած են եւ ունեն երեխաներ։

Ճի՞շտ է, որ Թիլլ Լինդեմանը օլիմպիական չեմպիոն է.
Թիլլը երբեք չի մասնակցել օլիմպիական խաղերին, բայց նա լողից, 1979թ. Եւրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է։ Սակայն նա վնասել էր փորի մկանը, այդ պատճառով թողեց լողը։

 

Ո՞ւմ աղջիկն է Կիռա Լի Լինդեմանը (Khira Li Lindemann).
Նա ոչ թե Թիլլի, այլ Ռիխարդի աղջիկն է։ Ըստ Alex Becker-ի տեսակետի, Կիռան արդյունք է Թիլլի նախկին կնոջ ու Ռիխարդի կրքոտ սիրո։ Թիլլի կինը ստացել էր ու պահպանել էր Թիլլի ազգանունը։ Նա եւ Ռիխարդը այդպես էլ չամուսնացան։ Իսկ աղջկան մնաց մոր ազգանունը։

 

Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Moskau» երգում.
Դա Վիկտորիա Ֆեռշն է Թալինից։

 

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Sonne» երգում.
Դա ստեղնաշարային նմուշ է (sample)։

 

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Halleluja» երգում.
Դա ստեղնաշարային նմուշ է։

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Engel» երգում.
Դա երգչուհի Bobo-ն է (լրիվ անունը Bobolina)։

 

Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Spieluhr» երգում.
Դա Ռիխարդի աղջիկն է՝ Khira Li Lindemann-ը։

 

Ի՞նչ են նշանակում «Spieluhr» երգում հնչող «Hoppe, hoppe Reiter» բառերը.
Դա մանկական երգ է, որը գերմանացիները երգում են երեխային՝ ծնկների վրա օրորելիս.

Hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
fallt er in den Sumpf
macht der Reiter plumps
Hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
fallt er auf die Steine
tun ihm weh die Beine
fallt er in den Sumpf
macht der Reiter plumps
Hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
fallt er in den Graben
fressen ihn die Raben
fallt er in den Sumpf
macht der Reiter plumps.

Ինչո՞ւ «Links 2 3 4» երգում Թիլլը երգում է ոչ թե «zwei», այլ «zwo».
Հաճախ գերմանացիները 2-ին «zwo» են ասում՝ drei-ի հետ չշփոթելու համար։ Երգի բառերը ռազմական բնույթի են, այդ պատճառով Թիլլն ասում է «zwo»՝ այդ բառը շատ են օգտագործում հենց զինվորականները։

 

Ինչպե՞ս է թարգմանվում «Du hast» արտահայտությունը.
Գերմաներենում «haben» նշանակում է ունենալ, «hassen» նշանակում է ատել։ «haben»-ը խոնարհվելով դառոնւմ է «hast», «hassen»-ը՝ «hasst»։ Այսպիսով, թարգմանաբար «Du hast»-ը ստացվում է «Դու ունես»։ Չնայած` տեքստում գրված է «Du hast» (մեկ s-ով), բայց իմստը ստվերում է միչեւ այն պահը, երբ Թիլլն ասում է «Du hast mich gefragt», ինչը նշանակում է «դու ինձ հարցրեցիր»։ Այնուամենայնիվ, հավանաբար երգը երկիմաստ է։

Ո՞ր երգերն ունեն տեսահոլովակներ.
Ըստ ժամանակագրական հերթականության.

Du riechst so gut "95 1995 Օգոստոս 17
Seemann 1996 Հունվար 2
Rammstein 1997 Հոկտեմբեր 1
Engel 1997 Ապրիլ 1
Du hast 1997 Հուլիս 21
Das Modell (պաշտոնապես չի հրապարակվել, քանի որ խմբին դուր չի եկել)
Stripped 1998 Օգոստոս 27
Du riechst so gut "98 1998 Մայիս 25
Sonne 2001 Հունվար 29
Links 2 3 4 2001 Մայիս 18
Ich will 2001 Օգոստոս 9
Mutter 2002 Մարտ 25
Feuer frei! 2002 Հուլիս 26
Mein Teil 2004 Հուլիս 9
Amerika 2004 Օգոստոս 20
Ohne dich 2004 Նոյեմբեր 8
Keine Lust 2005 Փետրվար 3
Benzin 2005 Սեպտեմբեր 16
Rosenrot 2005 Նոյեմբեր 30
Mann gegen Mann 2006 Փետրվար 2
Pussy 2009 Սեպտեմբեր 16

 

Ինչո՞ւ «Du riechst so gut» տեսահոլովակի երկու տարբերակ է թողարկվել.
Խումբն ուզեց մի փոքր փոփոխել տեսահոլովակը, արդյունքում ստացվեց էապես լավը։

 

Ո՞վ է «Sonne» տեսահոլովակում խաղում Սպիտակաձյունիկի դերը.
Դա Ջուլյա Ստեպանովան է։ Այն մասերում, որտեղ նա երեւում է շատ բարձրահասակ, համակարգչի օգնությամբ նրա գլուխն ու ձեռքերը դրել են մի շատ բարձրահասակ բասկետբոլիստի մարմնին։

 

Ի՞նչ մեքենա է երեւում «Du hast» տեսահոլովակում.
Դա Վոլգա է՝ ГАЗ-21, իսկ կլիպը նկարահանված է նախկին խորհրդային օդաթռիչքարանում (аэродром)։

Ինչպե՞ս գտնել «Reise, Reise» ալբոմի թաքնված տրեկը.
Ինչպես հայտնի է, «Reise, Reise» ալբոմում կա թաքնված տրեկ (ընդամենը 35վ տեւողությամբ մի ձայնագրություն)։ Դա jal123 օդանավի սեւ արկղի գրանցումն է վթարից առաջ։ Դրեք արտոնագրված կամ դրան համարժեք CD-ն ամենահասարակ երժշտական կենտրոնի մեջ (համակարգչով հնարավոր է` չստացվի)։ Երբ սկսի 1-ին` «Reise, Reise» երգը, սեղմած պահեք |<< (դանդաղ հետ գնալ) կոճակը եւ ետ գնացեք մինչեւ (-36)-րդ վայրկյանը։ Թողեք բոլոր կոճակները եւ լսեք։ Որոշ աուդիո սարքերով հնարավոր չէ սա կատարել։

 

«Das alte Leid» երգի սկիզբն է «Auf der Bohle» թե՞ «Aus der Bohne».
Հավանբար «Aus der Bohne», բայց CD-ի բուկլետում այս երգի տեքստը գրված է ֆրանսերենով։

 

Ինչո՞ւ Herzeleid CD-ի բուկլետում որոշ երգերի տեքստեր գրված են ֆրանսերենով.
Ենթադրվում է, որ դա արվել է մտավախությունից, որ «Heirate mich» երգը կարող էր բացասաբար ընկալվել։ Այդ պատճառող այն տպել են ֆրանսերեն` այն հույսով, որ այդպես մարդիկ քիչ ուշադրություն կդարձնեն բովանդակությանը։ Եւ որպեսզի երգը աչքի չընկնի, ֆրանսերեն են տպել նաեւ նրա հարեւան երգերի տեքստերը` «Das alte Leid»-ը եւ «Herzeleid»-ը։

Արդյո՞ք ներկայումս խմբի բոլոր անդամները հանդես են գալիս միայն Rammstein-ում.
Ոչ։ Ռիխարդ Կրուսպեն 2007թ. ստեղծեց իր սոլո ալբոմը Emigrate (Էմիգրեյթ) անվամբ։ Երգերն անգլերեն լեզվով են, Industrial Rock ոճի են։ Emigrate-ի պաշտոնական կայքն է` www.emigrate.eu։