![]() |
|
![]() ![]() |
Գերմաներենի այբուբենն ունի 26 տառ.
| Տառը | Անվ. | Հնչ. | Տառը | Անվ. | Հնչ. |
| A a | ա | ա | N n | էն | ն |
| B b | բե | բ | O o | օ | օ |
| C c | ցե | ք, ս, չ եւ այլն | P p | փե | փ |
| D d | դե | դ | Q q | քու | ք |
| E e | է | է | R r | էռ | ռ, ղ |
| F f | էֆ | ֆ | S s | էս | զ (երբեմն` ս) |
| G g | գե | գ | T t | թե | թ |
| H h | հա | հ | U u | ու | ու |
| I i | ի | ի | V v | ֆաու | ֆ |
| J j | յոթ | յ | W w | վե | վ |
| K k | քա | ք | X x | իքս | քս |
| L l | էլ | լ | Y y | իուփսիլիոն | իու |
| M m | էմ | մ | Z z | ցեթ | ց |
| Նաեւ կան հետեւյան նշանները | |||
| Տառը | Համարժեքը | Անվ. | Հնչ. |
| Ä ä | ae | A Umlaut | «ա»-ի եւ «է»-ի միջեւ (երբեմն գրե թե չի տարբերվում «է»-ից) |
| Ö ö | oe | O Umlaut | «օ»-ի եւ «է»-ի միջեւ |
| Ü ü | ue | U Umlaut | «ու»-ի եւ «է»-ի միջեւ |
| ß | ss | Eszett (էսցեթ) | ս |
Որոշ հնչյունների կազմությունը.
| Հնչ. | Գրվ. |
| խ* | ch |
| շ | sch |
| չ | tsch |
* - «ch» տառակապակցությունը կոշտ «խ» է կարդացվում միայն որոշակի դեպքերում (ավելի հստակ` «a», «o», «u» ձայնավորներից հետո, օրինակ` «Buch» - [բուխ], «doch» - [դոխ], «Acht» - [ախթ]), մյուս դեպքերում այն հնչում է ոչ թե «խ», ալյ «խ» եւ «շ» հնչյունների «միջինը» (ռուսերեն «щ» հնչյունից մի քիչ փափուկ)։ Պայմանավորվենք դրա հնչողությունը գրել «յհ» տառերով։
Որոշ տառակապակցությունների արտասանումը.
| Գրվում է | Կարդացվում է | Օրինակ |
| ei | այ | ein-այն |
| eu | օյ | Heute-հօյթե |
| äu | օյ | Fräulein-ֆղօյլայն |
| st (բառարմատի սկզբում) | շթ | Stern-շթեռն |
| sp (բառարմատի սկզբում) | շփ | Spiegel-շփիգել |
| ie | ի (ավելի երկար, քան «i»-ն) | niemand-նի՜մանդ |
| qu | քվ | Quadrat-քվադղատ |
| ss | ս | Messer-մեսեռ |
| chs (մեկ արմատի մեջ) | քս | Fuchs-ֆուքս, Wechsel-վեքսել |
Որոշ կանոններ եւ տեղեկություններ.
| Գրվում է | Սխալ արտասանությունը | Ճիշտ արտասանությունը | Տեղեկութույն |
| Einstein | Էյնշտեյն | Այնշտայն | Գերմամական ազգանուն կրող հրեա ֆիզիկոս Albert Einstein-ի ազգանունը։ |
| Stefan Zweig | Ստեֆան Ցվեյգ | Շտեֆան Ցվայգ | Գրող |
| S. Freud | Զ. Ֆրեյդ | Զ. Ֆրօյդ | Հոգեբույժ, հոգեբան |
| BMW | Բի Էմ Դաբլյու | Բէ Էմ Վէ | Հապավումը նշանակում է «Bayerische Motorenwerke»։ Քանի որ ընկերությունը գերմանական է, հետեւաբար նրա անվանումը պետք է կարդալ գերմաներեն։ |
| Benz | Բենս, Բենզ | Բենց | Ներկայումս` Mercedes-Benz |
| Volkswagen | Վոլցվագեն | Ֆոլքսվագեն | Գերմանական ավտոարտադրող ընկերություն։ |
| Porsche | Պոռշ | Պոռշե | Գերմանական ավտոարտադրող ընկերություն։ |
| Թիվը | Անունը | Թիվը | Անունը | Թիվը | Անունը |
| 1 | eins (այնս) | 16 | sechzehn (զե՛յհցեհն) | 100 | hundert (հո՛ւնդեղթ) |
| 2 | zwei (ցվայ) | 17 | siebzehn (զի՛բցեհն) | 101 | hundert einen |
| 3 | drei (դղայ) | 18 | achtzehn | 133 | hundert dreiunddreißig |
| 4 | vier (ֆի՛ը) | 19 | neunzehn | 199 | hundert neunundneunzig |
| 5 | fünf (ֆիո՛ւնֆ) | 20 | zwanzig (ցվա՛նցիյհ) | 200 | zweihundert |
| 6 | sechs (զեքս) | 21 | einundzwanzig (ա՛յնունդցվանցիյհ) | 300 | dreihundert |
| 7 | sieben (զի՛բեն) | 22 | zweiundzwanzig | 400 | vierhundert |
| 8 | acht (ախթ) | 30 | dreißig (դղա՛յսիյհ) | 500 | fünfhundert |
| 9 | neun (նօյն) | 31 | einunddreißig | 600 | sechshundert |
| 10 | zehn (ցեհն) | 40 | vierzig | 700 | siebenhundert |
| 11 | elf (էլֆ) | 50 | fünfzig | 800 | achthundert |
| 12 | zwölf (ցվեօլֆ) | 60 | sechzig (զե՛յհցիյհ) | 900 | neunhundert |
| 13 | dreizehn | 70 | siebzig (զի՛բցիյհ) | 1000 | tausend (թա՛ուզենդ) |
| 14 | vierzehn | 80 | achtzig | 5555 | fünftausend fünfhundert fünfundfünfzig |
| 15 | fünfzehn | 90 | neunzig | 6789 | sechstausend siebenhundert neunundachtzig |
Նախ նշենք, որ հայերենում չկան այնպիսի հոդեր, ինչպիսին գերմաներենում։ Եթե հայերենում գոյականի որոշյալ ձեւը ստանալու համար նրա վերջում ավելացնում ենք «ը» կամ «ն» տառը (օրինակ` երգ - երգը), ապա դա անելու համար գերմաներեում գոյականից առաջ դրվում է մի առանձին մասնիկ (անգլերենի the մասնիկի նման), օրինակ` Lied - das Lied։
Որոշիչ հոդեր. Սրանք երեքն են` կախված գոյականի սեռից։ Գոյականները լինում են արական` Maskulinum, իգական` Femininum եւ չեզոք` Neutrum սեռերի (այսուհետ կգրենք` m, f, n), որոնց հոդերն են համապատասխանաբար der, die եւ das հոդերը։ Սրանք վերաբերում են եզակի թվով գոյականներին։ Հոգնակի թվով բոլոր գոյականների համար օգտագործվում է die հոդը (օրինակ` der Stern, die Sterne)։
Անորոշ հոդեր. Հայերենում մենք չունենք անորոշ հոդ, գոյականը անորոշ դարձնելու համար մենք ոչինչ դրան չենք ավելացնում։ Օրինակ` անգլերենում կա մեկ անորոշ հոդ` «a»-հոդը, որը դրվում է գոյականից առաջ։ Գերմաներենում, անորոշ հոդերը նույնպես դրվում են գոյականից առաջ։ Դրանք հետեւյալն են` ein (m), eine (f), ein (n)։ Այս երեք հոդերը միայն եզակի թվի համար են։ Հոգնակի թվում անորոշ գոյականի դեպքում ոչ մի հոդ չի դրվում։
Տե՛ս ստորեւ։
Գերմաներենում կան չորս հոլովներ` Nominativ (Werfall), Genitiv (Wesfall), Dativ (Wemfall) եւ Akkusativ (Wenfall), որոնք համընկնում են հայերենի համապատասխանաբար ուղղական, սեռական, տրական եւ հայցական հոլովներին։ Հոլովների անունները կգրենք կրճատ։
Այժմ կհոլովենք անձնական դերանունները։ Համեմատության համար նախ գրված են հայերենի անձնական դերանունների հոլովումները։
| հարգալից | |||||||||
| Ուղղ. | ես | դու | նա | մենք | դուք | նրանք | Դուք | ||
| Սեռ. | իմ | քո | նրա | մեր | ձեր | նրանց | Ձեր | ||
| Տր. | ինձ | քեզ | նրան | մեզ | ձեզ | նրանց | Ձեզ | ||
| Հայց. | ես | դու | նա | մենք | դուք | նրանք | Դուք | ||
| ար. | իգ. | չեզ. | |||||||
| Nom. | ich | du | er | sie | es | wir | ihr | sie | Sie |
| Gen. | meiner | deiner | seiner | ihrer | seiner | unser | euer | ihrer | Ihrer |
| Dat. | mir | dir | ihm | ihr | ihm | uns | euch | ihnen | Ihnen |
| Akk. | mich | dich | ihn | sie | es | uns | euch | sie | Sie |
Ինչպես գիտենք, հայերենի հոլովներն ավելին են, քան վերեւում գրվածները, սակայն հայերենի մյուս հոլովները` բացառական, գործիական եւ ներգոյական հոլովները գերմաներենում չկան։ Դրանք ստանալու համար գերմաներենում ոչ թե գոյականն է իր ձեւը փոխում, այլ նրան ավելանում է որոշակի մասնիկ։ Օրինակ` նույն «ես»-բացառականը` «ինձնից», գերմաներենում կլինի «von mir»։
haben, sein, werden բայերի խոնարհումը.
| ich | habe, bin, werde | wir | haben, sind, werden |
|
| du | hast, bist, wirst | ihr | habt, seid, werdet |
|
| er, sie, es | hat, ist, wird | sie, Sie | haben, sind, werden |
Օրինակներ. Du hast mich, Du bist nicht schön, Es ist mein Teil:
Մոդալ եւ wissen բայերի խոնարհումը.
| dürfen | können | mögen | müssen | sollen | wollen | wissen | |
| ich | darf | kann | mag | muss | soll | will | weiß |
| du | darfst | kannst | magst | musst | sollst | willst | weißt |
| er, sie, es | darf | kann | mag | muss | soll | will | weiß |
| wir | dürfen | können | mögen | müssen | sollen | wollen | wissen |
| ihr | dürft | könnt | mögt | müsst | sollt | wollt | wißt |
| sie, Sie | dürfen | können | mögen | müssen | sollen | wollen | wissen |